Երեխաների փոխադրում

Երեխաների փոխադրման վերաբերյալ գործում են մի շարք կանոններ:

Մեծահասակ ուղևորը իրավունք ունի փոխադրել /մեծահասակ ուղևորի սակագնի 10 տոկոսի դիմաց/ մինչև 2 տարեկան մեկ երեխայի` առանց առանձին տեղ տրամադրելու՝ պարտադիր ավիատոմս ձևակերպելու պայմանով: Ուղևորի հետ անցնող մինչև 2 տարեկան մյուս երեխաների, ինչպես նաև 2-12 տարեկան երեխաների փոխադրումը իրականացվում է ըստ «ՇԻՐԱԿ ԱՎԻԱ» ավիաընկերության սակագների կիրառման կանոնների համաձայն զեղչված ավիատոմսերով:

Ընդ որում՝ տրամադրվում է առանձին տեղ և թույլատրվում է ուղեբեռի առկայություն՝ ըստ սահմանված նորմերի:

Երեխայի համար ուղևորատոմս ձևակերպելու և գրանցման գործընթացը անցնելու ժամանակ ուղևորը կամ երեխային  ուղեկցող անձը պարտավոր է ներկայացնել երեխայի տարիքը հավաստող փաստաթուղթ՝ անձնագիր:

Երեխայի տարիքը հաշվարկվում է տոմսում նշված  ուղևորության նախնական կետից փոխադրման ամսաթվի դրությամբ: «ՇԻՐԱԿ ԱՎԻԱ» ավիաընկերությունը կամ նրա լիազորված գործակալը պետք է երեխայի  տոմսի մեջ նշեն նրա ծննդյան ամսաթիվը:

Երեխայի փաստացի տարիքի և ավիատոմսում նշված տարիքի անհամապատասխանության դեպքում «ՇԻՐԱԿ ԱՎԻԱՆ» իրավունք ունի մերժել երեխայի փոխադրումը կամ պահանջել նոր ավիատոմս ձեռք բերել` երեխայի փաստացի տարիքին համապատասխան զեղչի կիրառմամբ:

Անչափահաս երեխայի մեկնումը Հայաստանի սահմաններից դուրս իրականացվում է գործող օրենսդրությանը համապատասխան:

 

Երեխաներով ուղևորների տեղավորումը

Ավիացիոն անվտանգության կանոններին համաձայն՝ երեխաների՝ վթարային ելքի մոտ տեղավորումը արգելվում է: Ուղևորների հետ մինչև 2 տարեկան երեխաների  տեղավորումը կատարվում է տեղերի բլոկում՝ մինչև 2 տարեկան  երեխայի համար լրացուցիչ թթվածնային դիմակի առկայության պայմանով: Ավիաընկերության կայքում գրանցվելու ժամանակ սույն տեղերի բլոկները նշված են "I"  ցուցիչով (ինդիկատորով):

 

Մանկական սայլակների տեղափոխումը

«ՇԻՐԱԿ ԱՎԻԱ» ավիաընկերությունը հոգ է տանում իր փոքրիկ ուղևորների հարմարավետության մասին և թույլ է տալիս իրենց հետ ինքնաթիռի սրահ անցկացնել մանկական օրորոցներ և մանկական սայլակներ:

Խնդրում ենք ուշադրություն դարձնել. միջազգային ստանդարտների և փոխադրման կանոններին համաձայն՝ ինքնաթիռի սրահ է թույլատրվում անցկացնել մինչև 4,5 կգ ծանրությամբ «ձեռնափայտ» տիպի սայլակներ, որոնց չափերը չեն գերազանցում  53*27*97 սմ.:

Ակնկալում ենք Ձեր ըմբռնումը և չվերթին չուշանալու նպատակով խնդրում ենք Ձեզ համոզվել, որ Ձեր սայլակը համապատասխանում է նմուշին:

Այլ չափերի սայլակները գրանցման ժամանակ նշագրվում են սահմանված նմուշի ուղեբեռների հաշվեպիտակով և մեկնման օդանավակայանի գրանցման հատվածում հանձնվում են որպես ուղեբեռ: Եթե Դուք ցանկանում եք օգտագործել սալյակը մինչև օդանավ բարձրանալը, զգուշացրեք այդ մասին գրանցման բաժնի աշխատակցին: Տվյալ դեպքում սալյակը նշագրվում է սահմանված նմուշի ուղեբեռների հաշվեպիտակով և լրացուցիչ ազդանշանային "Deliver at aircraft side" պիտակով, որի կտրման գծի հատվածը մնում է Ձեզ մոտ: Խնդրում ենք պահպանել այն: Օդանավ բարձրանալուց առաջ սալյակը պետք է թողնել ինքնագնաց օդանավասանդուղքի մոտ կամ հեռասանդուղքի գլխամասում: Ժամանելուն պես մոտեցեք ուղեկցորդին` սալյակը ինքնագնաց օդանավասանդուղքի մոտ կամ հեռասանդուղքի գլխամասում ստանալու համար: Նկատի ունեցեք, որ որոշ օդանավակայաններում, օդանավակայանի տեխնիկական առանձնահատկություններից կախված,  մանկական սալյակների վերադարձը կատարվում է ընդհանուր կարգով` ուղեբեռի վերադարձի հատվածում:

 

«ՇԻՐԱԿ ԱՎԻԱ» ՍՊԸ Ավիաընկերության չվերթներով առանց ուղեկցության երեխաների փոխադրման կանոններ

 

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար

0-ից 5 տարեկան երեխաները առանց մեծահասակների ուղեկցության փոխադրման չեն ընդունվում:

5-ից 12 տարեկան առանց ուղեկցության երեխաները փոխադրման են ընդունվում ծնողների խնդրանքով: Պահանջվող փաստաթղթեր՝ երկու ծնողներից նոտարական վավերացված լիազորագիր՝ տրված «ՇԻՐԱԿ ԱՎԻԱ» ավիաընկերությանը։ Ծնողները կամ խնամակալները պետք է լրացնեն և ստորագրեն համապատասխան փաստաթուղթըփոխադրման դիմում»)՝ նշելով փոխադրման բոլոր անհրաժեշտ տվյալները (երեխայի մասին տվյալներ, ուղեկցող և դիմավորող անձանց մասին տեղեկություններ՝ ըստ փոխադրման դիմումի):

Այն դեպքում, երբ ոչ մի մեծահասակ չի դիմավորում երեխային (UM) ժամանելուն պես, փոխհատուցել երեխայի հետ վերադարձի և պահպանման հետ կապված բոլոր ծախսերը (սնունդ, կացարան, տրանսպորտ և այլն):

Բացի ավիատոմս գնելուց, դուք պետք է գնեք ծառայություն առանց ուղեկցության երեխայի համար: Ծառայության արժեքը կազմում է 50 եվրո (համարժեք է սահմանված արժեքին և հաշվարկվում է այն երկրի արժույթով, որտեղ տրամադրվել է ծառայությունը, համակարգի փոխարժեքով):

Եթե երեխան 14 տարեկան և ավելի է, և երեխան ուղեկցության կարիք չունի, ապա նա պետք է գնի ավիատոմս և ներկայացնի նոտարական կարգով վավերացված թույլտվություն ծնողներից՝ ինքնուրույն թռչելու համար կամ ծնողների, որդեգրողների, խնամակալների կամ հոգաբարձուների խնդրանքով փոխադրումը տրվում է Ավիաընկերությանը: Այս դեպքում Առանց ուղեկցորդի երեխայի համար ծառայությունը գնվում է 50 եվրո սակագնով:

 

ՀՀ քաղաքացիների համար

0-ից 5 տարեկան երեխաները առանց մեծահասակների ուղեկցության փոխադրման չեն ընդունվում:

5-ից 12 տարեկան առանց ուղեկցության երեխաները փոխադրման են ընդունվում ծնողների խնդրանքով: Պահանջվող փաստաթղթեր՝ ծնողների կողմից նոտարական վավերացված լիազորագիր՝ տրված «ՇԻՐԱԿ ԱՎԻԱ» ավիաընկերությանը։ Ծնողները կամ խնամակալները պետք է լրացնեն և ստորագրեն համապատասխան փաստաթուղթըփոխադրման դիմում»)՝ նշելով փոխադրման բոլոր անհրաժեշտ տվյալները (երեխայի մասին տվյալներ, ուղեկցող և դիմավորող անձանց մասին տեղեկություններ՝ ըստ փոխադրման դիմումի):

Այն դեպքում, երբ ոչ մի մեծահասակ չի դիմավորում երեխային (UM) ժամանելուն պես, փոխհատուցել երեխայի հետ վերադարձի և պահպանման հետ կապված բոլոր ծախսերը (սնունդ, կացարան, տրանսպորտ և այլն):

Բացի ավիատոմս գնելուց, դուք պետք է գնեք ծառայություն առանց ուղեկցության երեխայի համար: Ծառայության արժեքը կազմում է 50 եվրո (համարժեք է սահմանված արժեքին և հաշվարկվում է այն երկրի արժույթով, որտեղ տրամադրվել է ծառայությունը, համակարգի փոխարժեքով):

Եթե երեխան 16-ից 18 տարեկան է, և երեխան ուղեկցորդի կարիք չունի, ապա նա պետք է գնի ավիատոմս և ներկայացնի նոտարական վավերացված թույլտվություն ծնողներից՝ ինքնուրույն թռչելու համար կամ ծնողների, որդեգրողների, խնամակալների կամ հոգաբարձուների խնդրանքով փոխադրումը տրվում է Ավիաընկերությանը: Այս դեպքում Առանց ուղեկցորդի երեխայի համար ծառայությունը գնվում է 50 եվրո սակագնով: