Ուղեբեռի փոխադրում

Ուղեբեռի փոխադրման նորման

Ձեռքի բեռ - 7 կգ (ոչ ավելի, քան 55x40x20 սմ):

Ուղեբեռ - 25 կգ (203 սմ 3 չափումների գումարում /երկարություն-բարձրություն-լայնություն/):

Նորմաից դուրս 1 կգ արժեքը՝ 4 եվրո:

2-ից 12 տարեկան երեխաներին ևս, ինչպես մեծահասակ ուղևորներին, տրամադրվում է գրանցված ուղեբեռի անվճար փոխադրման նորմա՝ 25 կգ + ձեռքի բեռ - 7 կգ:

Մինչև 2 տարեկան մանկահասակ երեխա՝ Ուղեբեռ - 10 կգ:

 

Ձեռքի բեռի սահմանված չափից բացի դուք կարող եք լրացուցիչ կրել հետևյալ իրերը, եթե դրանք ուղևորի հետ են և ներառված չեն ուղեբեռում.

  • կանացի պայուսակ/տղամարդկանց պայուսակ,
  • թղթապանակ,
  • հովանոց,
  • ձեռնափայտ,
  • ծաղկեփունջ,
  • վերնազգեստ,
  • պորտատիվ համակարգիչ, ֆոտոխցիկ, տեսախցիկ,
  • թռիչքի ժամանակ կարդալու տպագիր հրատարակություններ,
  • թռիչքի ժամանակ երեխայի համար նախատեսված մանկական սնունդ,
  • մանկական օրորոց երեխային տեղափոխելիս,
  • կոստյում պորտպլեդի մեջ,
  • Բջջային հեռախոս,
  • հենակներ, ծալովի քայլակներ,
  • պայուսակ՝ Duty Free խանութից գնումներով։

Նշված իրերը չեն ներկայացվում կշռման, գրանցման ենթակա չեն և պիտակներով չեն նշվում։

Անվտանգության ապահովման պահանջներից ելնելով, ուղևորի կողմից տեղափոխվող ողջ ուղեբեռը, ներառյալ օդանավի սրահում գտնվող ուղեբեռը, պետք է ներկայացվի թռիչքի գրանցման ժամանակ: