Ուղևորի իրավունքները

Ուղևորն իրավասու է.

  • Պահանջել, որ տրամադրվի օդային փոխադրման պայմանագրի պայմաններով նախատեսված բոլոր ծառայությունները;
  • Դիմել անձնակազմի անդամներին և, եթե նրա կյանքին, առողջությանը կամ անձնական արժանապատվությանը վտանգ է սպառնում, նրանցից պաշտպանություն պահանջել:

Ուղևորը պարտավոր է.

  • Անխոս կատարել օդանավի ղեկավարի և անձնակազմի անդամների բոլոր պահանջները և խորհուրդները;
  • Պահպանել ընդհանուր վարքի կանոնները հասարակական վայրերում:

Թռիչքի անվտանգությունը ապահովելու նպատակով ուղևորին արգելվում է.

  • Ստեղծել այնպիսի իրավիճակներ, որոնք սպառնում են թռիչքի անվտանգությանը, ինչպես նաև ուղևորների և անձնակազմի անդամների կյանքին և առողջությանը;
  • Ստեղծել իրավիճակներ, որոնք նպաստում են ավազակային արարքներ կատարելուն կամ առաջանալուն; գործողություններ, որոնք վիրավորում են շրջապատողների պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաև այլ անձանց մղում են ագրեսիվ գործողությունների:
  • Ձայնը բարձրացնել, անհարգալից և ագրեսիվ վերաբերմունք ցուցաբերել մյուս ուղևորների և անձնակազմի անդամների հանդեպ;
  • Առանց անհրաժեշտության անհանգստացնել հանգստացող և քնած ուղևորներին;
  • Ծխել թռիչքի ժամանակ, այդ թվում` էլեկտրոնային ծխախոտ;
  • Առանց անձնակազմի ցուցումների օգտագործել վթարային-փրկարարական սարքավորումները;
  • Կինո- և ֆոտոնկարահանումներ իրականացնել;
  • Խախտել հրդեհային անվտանգության, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարային կանոնները;
  • Խախտել վտանգավոր նյութերի կամ առարկաների փոխադրման կանոնները;
  • Խախտել թռիչքի անվտանգության կանոնները (դուռը բացելու, ինքնաթիռի օդանցքը բացելու փորձեր կատարել, հրաժարվել կապել ամրագոտիները, ծխել արգելված հատվածում և այլն);

Ինքնաթիռի զգայական և նավիգացիոն սարքավորումների աշխատանքի մեջ խափանումներ չառաջացնելու նպատակով, թռիչքի անվտանգության նպատակներով արգելվում է թռիչքի ողջ ընթացքում օգտվել բջջային հեռախոսներից:

Օդանավի վրա գտնվող և ուղևորների կամ անձնակազմի անդամների կողմից օգտագործվող էլեկտրական սարքավորումները կարող են ազդել օդանավի նավիգացիոն համակարգի և ռադիոկապի միջոցների աշխատանքի վրա:

Այս կապակցությամբ, ինչպես նաև օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի /IATA/ և քաղաքացիական օդանավեր արտադրողների խորհուրդների հիման վրա արգելվում է.

  • Թռիչքի ողջ ընթացքում օգտագործել ռադիոհեռախոսներ, ռադիոընդունիչներ, ռադիոփոխանցող սարքեր, հեռուստացույց, հեռակառավարվող խաղալիքներ, անլար ցանցային սարքավորումներ:

Ծանոթություն. Ռադիոհեռախոսները պետք է անջատել անկախ նրանց գտնվելու վայրից` բեռնախցիկում կամ ձեռքի ուղեբեռում:

  • Ինքնաթիռի վարելու, թռիչքի, բարձրանալու, իջնելու և վայրէջքի ժամանակ օգտագործել պորտատիվ համակարգիչներ, շարժական համակարգչային տպիչներ, տեսասարքեր, վիդեոսարքեր, վերարտադրիչ սարքեր /մագնիտոֆոն, կոմպակտ դիսկերի և կասետների ձայնարկիչներ, այլ լազերային սարքավորումներ/, ֆոտոապարատներ, ֆոտոկամերա, էլեկտրոնային խաղալիքներ, էլեկտրոսարքեր, սարքեր, որոնց կառույցում կիրառվել են լուսադիոդներ:

 Հաստատող փաստաթղթեր

  • Թռիչքի փաստը հավաստող տեղեկանք;
  • Չվերթում առկա տեղերի մասին տեղեկանք (այդ թվում` ըստ սպասարկման դասի, ըստ սակագների տեսակների);
  • Օգտագործված թռիչքի արժեքը հաստատելու մասին տեղեկանք (այդ թվում՝ ըստ մասնակի օգտագործված տոմսի, ըստ ռուբլուց տարբեր արտարժույթով վճարված տոմսի, ըստ առանց արժեքը նշելու ձևակերպված տոմսի);
  • Ըստ հատվածների բաժանված թռիչքի արժեքի մասին տեղեկանք այն դեպում, երբ տոմսը ձևակերպվել է` ըստ տրանսֆերտային սակագնի;
  • Պլանավորվող թռիչքի արժեքի մասին տեղեկանք;
  • Թռիչքի մասին տեղեկանք, որտեղ նշված կլինի՝ ըստ օգտագործված տոմսի` մինչև ՀՀ սահմանը հատելու արժեքը;
  • Մինչև ՀՀ սահմանի հատումը ամենամոտ կետի մասին հաստատող տեղեկանք;
  • Տեղեկանք մինչև ՀՀ սահմանը և ՀՀ սահմանից եղած հեռավորության մասին;
  • Գերնորմատիվ ուղեբեռի փոխադրման արժեքը հաստատող տեղեկանք /այդ թվում՝ տրանսֆերտային փոխադրման դեպքում՝ ըստ հատվածների բաժանելով/;
  • Բեռի փոխադրման արժեքը հաստատող տեղեկանք;
  • Բեռի պլանավորվող փոխադրման արժեքի մասին տեղեկանք;
  • Այլ տեղեկանքներ:

Հաստատող փաստաթղթերը տրամադրվում են ուղևորի դիմումի հիման վրա:

Ուղևորի կողմից կատարված թռիչքի վերաբերյալ տվյալները հաստատող փաստաթղթերը (թռիչքի փաստը, արժեքը, գերնորմատիվ ուղեբեռի տեղափոխման արժեքը և այլն) կարող են տրվել միայն այն անձին, ով կատարել է թռիչքը, կամ այն անձին, որի անչափահաս երեխան է կատարել թռիչքը (այդ պարագայում դիմումին կից պետք է ներկայացվի երեխայի անձնագիրը), կամ այն անձին, որի մոտ առկա են ՔՕ սահմանված կարգով ձևակերպված, լիազորագրով հաստատված լիազորություններ, և չեն կարող տրամադրվել կողմնակի անձի, այդ թվում` ամուսնուն, կնոջը, այլ հարազատների կամ կողմնակի կազմակերպության:

Տեղեկտվական բնույթի փաստաթղթերը (տեղերի առկայության հաստատում, չվերթի հետաձգման մասին տեղեկություններ և այլն) կարող են տրամադրվել ցանկացած անձանց:

Հաստատող փաստաթուղթ ստանալու համար ուղևորը պետք է լրացնի սահմանված նմուշի դիմում.

  • Դիմումի բլանկ՝ թռիչքի փաստը հաստատող տեղեկանք տրամադրելու մասին;
  • Դիմումի բլանկ՝ այլ հաստատող փաստաթղթեր տրամադրելու մասին;

Տեղեկանքը տրամադրելու համար գանձվում է վճար՝ 10 000 ՀՀ դրամի չափով:

Հաստատող փաստաթղթերի տրմադրման համար դիմումների ընդունումը և վճարումը իրականացվում է տոմսարկղում:

Ընդ որում՝ եթե հարցվող հաստատող փաստաթուղթը պարունակում է տեղեկություն անձնական տվյալների վերաբերյալ /ուղևորի ԱԱՀ, անձը հաստատող փաստաթղթի համարը, տոմսի համարը, փոխադրման արժեքը/, դիմումը պետք է կազմի անձամբ ուղևորը: Նման դիմումը փոստով ուղարկելու ժամանակ դիմումի մեջ ուղևորի ստորագրությունը պետք է վավերացված լինի նոտարի կողմից:

Տեղեկանքի պատրաստման ժամկետը 15 աշխատանքային օր է (դիմումը «ՇԻՐԱԿ ԱՎԻԱ» ավիաընկերություն մուտքագրվելու պահից):

Ծանոթություն. Բացառիկ դեպքերում, երբ տեղեկանքի տրամադրումը սահմանված ժամկետներում դառնում է անհնարին, ավիաընկերության աշխատակիցը հեռախոսով լրացուցիչ համաձայնեցնում է ուղևորի հետ տեղեկանքը տրամադրելու ժամկետները: