Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2024 թ. դեկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնելու ՌԴ Կառավարության Որոշումը՝ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից ՌԴ տարածք մուտք գործելու և ՌԴ տարածքից դուրս գալու փորձնական նոր կարգի և պայմանների վերաբերյալ։
Նոր Որոշման համաձայն ՌԴ պետական սահմանները հատելիս, Մոսկվայի օդանավակայաններում սահմանային վերահսկողություն անցնելու ընթացքում օտարերկրյա քաղաքացիներից և քաղաքացիություն չունեցող անձանցից հավաքագրվելու են կենսաչափական անձնական տվյալներ՝ լուսանկար և մատնահետք, ինչի արդյունքում կարող է երկարձգվել սահմանային վերահսկողություն անցնելու տևողությունը։
Ուշացումներից և կուտակումներից խուսափելու համար խնդրում ենք Ձեզ ժամանել օդանավակայան չվերթի մեկնումից 3 ժամ առաջ։
Վերոնշյալ Որոշմանն առավել մանրամասն կարող եք ծանոթանալ ստորև բերված հղմամբ
http://publication.pravo.gov.ru/document/0001202411130026?ysclid=m3wo2w0s4286489766&index=1