Օրինակ, եթե ունեք Ռուսաստանի բանկերի քարտեր՝ MIR, MasterCard կամ Visa, ապա բոլոր դեպքերում արժույթը պետք է ընտրել ռուբլի (RUB):
Եթե ունեք ՀՀ քարտեր, ապա պետք է ընտրեք արժույթը ՀՀ դրամով (AMD):
Եթե ունեք արտասահմանյան քարտեր, ապա արժույթը պետք է ընտրվի ԴՈԼԱՐ (USD) կամ ԵՎՐՈ (EUR):
«ՇԻՐԱԿ Ավիա» ավիաընկերության թռիչքներին հնարավոր է հաշվառվել հետևյալ տարբերակներով՝
• Օդանավակայանում (այս դեպքում հաշվառումը անվճար է),
• Առցանց։ Առցանց հաշվառումը սկսվում է թռիչքից 24 ժամ առաջ և ավարտվում է թռիչքից 3 ժամ առաջ։
Մանկահասակ երեխաների համար (մինչև 2 տարեկան), առանձին նստատեղ չտրամադրելու դեպքում, թույլատրվում է 10 կգ–ից ոչ ավելի հաշվառվող ուղեբեռի անվճար փոխադրման նորմա։ Մանկահասակ երեխաների համար (մինչև 2 տարեկան), առանձին նստատեղ տրամադրելու դեպքում, հաշվառվող ուղեբեռի և ձեռքի բեռի անվճար փոխադրման նորմաները նույնն են, ինչ չափահաս ուղևորների համար։
Հավելյալ ուղեբեռի 1 կգ—ի արժեքը 4 Եվրո է։
«Շիրակ Ավիա» ավիաընկերության չվերթերում, ուղեբեռի սահմանված չափից բացի, Դուք կարող եք լրացուցիչ ուղեբեռ ավելացնել հետևյալ տարբերակներով՝
• Վեբ-կայքում՝ ավիատոմսը ամրագրելու ժամանակ,
• «Ամրագրման կառավարում» ծառայության միջոցով,
• Առցանց հաշվառման ժամանակ (սկսվում է թռիչքից 24 ժամ առաջ և ավարտվում է թռիչքից 3 ժամ առաջ),
• Օդանավակայանում և «Շիրակ Ավիա» ավիաընկերության գրասենյակներում։