Հայ

Բեռների փոխադրում

Էլ. փոստ՝ cargo@shirakavia.am

Հեռ.՝ +37433123333

Բեռների փոխադրումը

Բեռների փոխադրումը իրականացվում է Ավիաընկերության ինքնաթիռներով:

Ձեր բեռը ձևակերպելու և այն անհրաժեշտ հասցեով ուղարկելու  համար անհրաժեշտ է դիմել Ձեր քաղաքում Ավիաընկերության բեռնափոխադրումների գծով գործակալին:

 

Ծանրաքաշ բեռների փոխադրումը

Ծանրաքաշ է համարվում 80 կգ և ավելի քաշ ունեցող բեռը: Ծանրաքաշ բեռի մեկ տեղի առավելագույն թույլատրելի քաշը կախված է ինքնաթիռի տեսակից (օդանավի բեռնախցիկի հատակին առավելագույն թույլատրելի տեսակարար բեռնվածությունից), մեկնման և ժամանման օդանավակայանի հնարավորություններից:

Ծանրաքաշ բեռների տարան պետք է նախատեսված լինի այնպիսի բեռնվածության համար, որը համարժեք է բեռի քաշին` հաշվի առնելով գերբեռնումների գործակիցները:

Ավիաընկերության չվերթով ծանրաքաշ բեռներ փոխադրելու հնարավորությունը Դուք կարող եք ճշտել Ձեր քաղաքում բեռնափոխադրումների վաճառքի գծով գործակալի մոտ:

 

Արագ փչացող բեռների փոխադրումը

Արագ փչացող բեռներ են համարվում կենդանական կամ բուսական ծագման մթերքները, դրանց վերամշակման արդյունքում ստացված մթերքները, կենդանի բույսերը և այլ բեռներ, որոնք պահանջում են պահպանման և տեղափոխման հատուկ պայմաններ:

Արագ փչացող բեռները բաժանվում են հետևյալ խմբերի.

  1. Բուսական ծագման մթերքներ` հատապտուղներ, մրգեր, բանջարեղեն և այլն;
  2. Կենդանական ծագման մթերքներ` կենդանիների և թռչունների միսը, սառեցված և ապխտած ձուկ, ձու, ձկնկիթ և այլն;
  3. Վերամշակման մթերքներ` կարագ, յուղ, սառեցված մրգեր և բանջարեղեն, երշիկեղեն, պանիր և այլն;
  4. Կենդանի ձկնադրիչ նյութեր` մանրաձկներ և այլն;
  5. Պահածոյացված արյուն, կենսաբանական միջոցներ, պատվաստանյութեր և այլն
  6. Կենդանի բույսեր, ծաղիկներ, տնկիներ, սերմեր, պալարներ և այլն:

 

Ավիաընկերությունը արագ փչացող բեռներն ընդունում է փոխադրման հետևյալ պայմանների պահպանման դեպքում.

  1. Բեռի փոխադրումը կամ արտահանում/ներկրումը արգելված չէ արտահանող/ներմուծող երկրի օրենքով կամ նորմատիվ ակտերով:
  2. Բեռը փաթեթավորված է այնպես, որ պիտանի է օդանավով փոխադրելու համար;
  3. Բեռը ուղեկցվում է փոխադրման անհրաժեշտ փաստաթղթերով;
  4. Բեռը վնաս չի պատճառում օդանավին, անձնակազմին կամ փոխադրողի գույքին, ինչպես նաև չի խանգարի ուղևորներին:

 

Բեռն ուղարկողի պատասխանատվությունը

Բեռն ուղարկողի պատասխանատվություն է կրում.

  • Արագ փչացող բեռի մասին հավաստի տեղեկություններ տրամադրելու համար;
  • Բեռի ներկրման/արտահանման համար բոլոր անհրաժեշտ թույլտվությունները և հավաստագրերը, կարանտինի վկայականը ժամանակին ստանալու համար;
  • Փոխադրման հանձնել բեռներ, որոնք փաթեթավորված են պատշաճ կերպով և չեն առաջացնում վտանգի ռիսկեր անվտանգությանը բեռնման, բեռնաթափման, ինչպես նաև փոխադրման ժամանակ;
  • Բեռի պիտակավորման համար;
  • Բեռն ուղարկողի և բեռը ստացողի մասին ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու համար:

Հատուկ պայմաններ

  • Չոր սառույց ներառող արագ փչացող բեռներ փոխադրելու ժամանակ կիրառվում են հատուկ պայմաններ, քանի որ չոր սառույցը դասվում է վտանգավոր բեռների դասին;
  • Արագ փչացող բեռը ընդունվում է փոխադրման միայն Ավիաընկերության հետ նախնական համաձայնեցումից հետո (թռիչքից ոչ ուշ քան 48 ժամ առաջ), որի համար Դուք կարող եք մոտենալ Ձեր քաղաքում գտնվող բեռնափոխադրումների վաճառքի գործակալին;
  • Արագ փչացող բեռը չի ընդունվում փոխադրման, եթե նրա պարունակությունը չի գտնվում լավ վիճակում և ավիաընկերությունը չի կարող երաշխավորել, որ բեռը ժամանման կետ կհասնի բավարար վիճակով;
  • Բեռի որակը հաստատող փաստաթղթերը պետք է տրված լինեն առողջապահության իրավասու լիազորված մարմնի կողմից բեռը փոխադրման հանձնելուց ոչ ուշ, քան 24 ժամ առաջ, և ներկայացվեն բեռն ուղարկողի կողմից` յուրաքանչյուր բեռնափոխադրման համար առանձին:

Արագ փչացող բեռի որակը հաստատող փաստաթղթերում պետք է նշված լինեն տվյալ բեռը օդանավով փոխադրելու համար առավելագույն ժամկետը:

Ավիաընկերությունը կարող է մերժել արագ փչացող բեռի փոխադրումը և այն վերադարձնել բեռnառաքին, եթե ի վիճակի չէ ապահովել բեռի առաքումը նշված ժամկետներում:

Այլ բեռների փոխադրումը

Բեռ 200-ի փոխադրումը

Օդանավով փոխադրման համար ընդունվում են՝ մարդու մասունքները դագաղի մեջ, աճյունասափորները, ինչպես նաև կենդանիների մասունքները`  սանիտարական նորմերի պահանջներին համապատասխանող արկղերում:

Մարդու մասունքների փոխադրումը օդանավով իրականացվում է ՔԿԱԳ-ը մարմնի կողմից տրված մահվան վկայականի առկայության և առողջապահական մարմինների կողմից տրված՝ մարդու մասունքների փոխադրման վերաբերյալ խոչընդոտների բացակայության մասին տեղեկանքի առկայության դեպքում:

Կենդանիների մասունքների փոխադրումը նույնպես իրականացվում է բեռն ուղարկողի կողմից անասնաբուժական հաստատության տրված տեղեկանքը ներկայացնելու պայմանով:

Փոխադրումը իրականացվում է ուղեկցությամբ:

Աճյունասափորները կարող են փոխադրվել ինչպես բեռների հատվածում, այնպես էլ օդանավի սրահում՝ որպես ուղեբեռ` մահվան վկայականի, առողջապահության մարմինների տեղեկանքի և անասնաբուժական հաստատության կողմից տրված տեղեկանքի առկայության դեպքում:

Օդանավ հանգուցյալների դագաղի բեռնման և բեռնիջեցման ժամանակ արգելվում է պաշտոնական ճանապարհում, դիմավորում և ծեսերի իրականացում:

Փոխադրման լրացուցիչ պայմաններին և փոխադրման վճարներին կարող եք ծանոթանալ Ձեր քաղաքում բեռնափոխադրումների գծով գործակալի մոտ: