«Շիրակ Ավիա» ավիաընկերության ստեղծման պատմությունը
«Շիրակ Ավիա» ՍՊԸ-ն Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 2019թ.։
2021 թվականի հունվարին «Շիրակ Ավիա» ՍՊԸ-ն Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ստացել է օդանավ շահագործողի վկայական (AIR OPERATOR CERTIFICATE) համար AM AOC 072, որը փոխել է «Շիրակ Ավիա» ՍՊԸ կարգավիճակը ավիաընկերության և որը թույլ է տալիս շահագործել քաղաքացիական ինքնաթիռներ:
2021 թվականի հոկտեմբերին «Շիրակ Ավիա» ՍՊԸ ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից ստացել է կանոնավոր առևտրային ավիափոխադրումներ իրականացնելու հավաստագիր /REGULAR COMMERCIAL AIR SERVICES CERTIFICATE / թիվ 04, որը թույլ է տալիս ավիաընկերությանը կանոնավոր չվերթներ իրականացնել հետևյալ ուղղություններով՝
«Զվարթնոց» օդանավակայանից
- ԵՐԵՎԱՆ-ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ
- ԵՐԵՎԱՆ-ԿՐԱՍՆՈԴԱՐ-ԵՐԵՎԱՆ
- ԵՐԵՎԱՆ-ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎ-ԵՐԵՎԱՆ
- ԵՐԵՎԱՆ-ՍՈՉԻ-ԵՐԵՎԱՆ
- ԵՐԵՎԱՆ-ՍԱՄԱՐԱ-ԵՐԵՎԱՆ
- ԵՐԵՎԱՆ-ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ-ԵՐԵՎԱՆ
«Շիրակ» օդանավակայանից
- ԳՅՈՒՄՐԻ-ՄՈՍԿՎԱ-ԳՅՈՒՄՐԻ
- ԳՅՈՒՄՐԻ-ԿՐԱՍՆՈԴԱՐ-ԳՅՈՒՄՐԻ
- ԳՅՈՒՄՐԻ-ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎ-ԳՅՈՒՄՐԻ
- ԳՅՈՒՄՐԻ-ՍՈՉԻ-ԳՅՈՒՄՐԻ
- ԳՅՈՒՄՐԻ-ՍԱՄԱՐԱ-ԳՅՈՒՄՐԻ
- ԳՅՈՒՄՐԻ-ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ-ԳՅՈՒՄՐԻ
2022 թվականին Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) կողմից «Շիրակ Ավիա» ՍՊԸ-ին հատկացվել են հատուկ ծածկագրեր:
Երկնիշ ծածկագիր (Designator Code) - 5G*
Եռանիշ թվային (ուղևորային) ծածկագիր (Accounting or Prefix Code) – 740
Եռանիշ թվային (ուղեբեռի) ծածկագիր (Baggage Code) – 740
«Շիրակ Ավիա» ընկերության ղեկավարությունը բաղկացած է փորձառու մենեջերներից, ովքեր երկար ժամանակ աշխատել են ավիափոխադրումների ոլորտում և երկար տարիների փորձ ունեն քաղաքացիական ավիացիայի ոլորտում, որն անհրաժեշտ է լիարժեք գործունեության կազմակերպման և ավիաընկերության զարգացման համար։