«ՇԻՐԱԿ ԱՎԻԱ» ավիաընկերության կանոնավոր և չարթերային չվերթներով փոխադրումներ իրականացնելիս՝ թույլատրվում է կենդանիների փոխադրումը (շների և կատուների մանր ցեղատեսակներ) օդանավի ուղևորների սրահում՝ 8 կգ-ից ոչ ավել ընդհանուր քաշով՝ արկղի հետ միասին, որի չափերը (երեք չափումների գումարը) չպետք է գերազանցեն 115 սմ-ը, իսկ արկղիկի բարձրությունը չպետք է գերազանցի 25 սմ-ը (չափերը գերազանցելու դեպքում կենդանին փոխադրվում է որպես ուղեբեռ): Կենդանին պետք է գտնվի արկղում՝ փոխադրիչ-պայուսակում, որը պետք է ունենա օդի ազատ մուտք, հատակը պետք է անջրանցիկ լինի և ծածկված լինի ներծծող նյութով, իր երկարության չափերով պետք է կողեր ունենա` ներծծող նյութի հոսքը բացառելու համար: Թռիչքի ժամանակ արգելվում է բացել արկղը՝ փոխադրիչ-պայուսակը և հանել կենդանուն այնտեղից: Մեկ չվերթի ժամանակ մեկ ուղևորը կարող է անցկացնել միայն մեկ կենդանի:
- Փոխադրումը իրականացվում է՝ հաշվի առնելով նշանակման երկրի սահմանափակումները:
- «ՇԻՐԱԿ ԱՎԻԱ» ավիաընկերությունը ընդունում է փոխադրման վարժեցված սենյակային շների ու կատուների և փոքր տեսակի սենյակային թռչունների՝ որպես ուղեբեռ:
- «ՇԻՐԱԿ ԱՎԻԱՅԻ» ինքնաքիռներով կենդանիների և թռչունների տեղափոխումը իրականացվում է՝ ըստ ավիաընկերության հետ նախնական պայմանավորվածության, ինչպես նաև ժամանման երկրի թույլտվության:
- Կենդանիների և թռչունների վրա չի տարածվում ուղեբեռի անվճար անցկացման նորմերը: Կենդանիների և թռչունների փոխադրումը վճարովի է և արժե 50 Եվրո: Բացառություն են կազմում ծառայողական շուն-ուղեկցորդների (որոնք ուղեկցում են տեսողության/լսողության խնդիրներ ունեցող ուղևորների) և սպասարկողական կենդանիների փոխադրումները:
- Կենդանիների (թռչունների)՝ ցանկացած երկիր փոխադրման կանոնների հարցերը կարգավորվում են տվյալ պետության օրենսդրությամբ: Մանրամասն տեղեկությունների համար խորհուրդ ենք տալիս դիմել այն երկրի հյուպատոսարան, որը Ձեր սիրելիի համար մուտքի, ելքի կամ տարանցիկ կետ է հանդիսանում:
- «ՇԻՐԱԿ ԱՎԻԱՆ» պատասխանատվություն չի կրում կենդանիների (թռչունների) փոխադրման համար անհրաժեշտ փատաթղթերը Ձեր կողմից թերի կամ սխալ ձևակերպելու համար:
- Ամրագրման կամ ուղևորատոմս ձեռք բերելու ժամանակ Դուք պետք է նախապես տեղեկացնեք ավիաընկերությանը կամ նրա լիազորված գործակալին կենդանիների /թռչունների/ փոխադրման մասին:
- Եթե Դուք մեկնում եք կենդանու (թռչունի) հետ, Դուք պետք է Ձեզ մոտ ունենաք և տոմսի գրանցման պահին ներկայացնեք գործող փաստաթղթերը (հավաստագրերը) կենդանու (թռչունի) առողջության մասին, որոնք տրվել են անասնաբուժության բնագավառում իրավասու մարմինների կողմից, ինչպես նաև այլ փաստաթղթեր, որոնք պահանջում է թռիչքի կամ տարանցիկ երկիրը` միջազգային թռիչքների ժամանակ:
Կենդանին (թռչունը) որպես ուղեբեռ փոխադրելու ժամանակ պետք է տեղավորված լինի արկղի (վանդակի) մեջ:
Արկղերը (վանդակները) պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին.
- Բավարար չափեր;
- Ամուր շրջանակ (փափուկ փոխադրիչները չեն թույլատրվում);
- Ամուր փական և օդի մուտք;
- Արկղի (վանդակի) հատակը պետք է անջրանցիկ լինի և ծածկված լինի ներծծող նյութով;
- Իր երկարության չափերով պետք է կողեր ունենա` ներծծող նյութի հոսքը բացառելու համար;
- Թռչունների վանդակները պետք է ծածկված լինեն ամուր ոչ լուսաթափանց կտորով;
- Փորձարարական կենդանիների փոխադրումը արգելվում է:
Շուն-ուղեկցորդները, որոնք ուղեկցում են տեսողության/լսողության խնդիրներ ունեցող ուղևորների, փոխադրվում են «ՇԻՐԱԿ ԱՎԻԱ» ինքնաթիռի սրահում անվճար՝ ըստ ուղեբեռի անցկացման համար վերը սահմանված նորմերի՝ համապատասխան վարժեցվածության առկայության դեպքում, ինչը հաստատվում է համապատասխան հավաստագրով: Նման շան վրա պետք է լինի վզնոց և դնչկալ, իսկ շանը պետք է կապվի բազկաթոռին` տիրոջ ոտքերի մոտ:
«ՇԻՐԱԿ ԱՎԻԱ» կփոխադրի Ձեր կենդանիներին (թռչուններին) այն պայմանով, որ Դուք Ձեզ վրա եք կրելու ողջ պատասխանատվությունը նրանց համար: Ավիաընկերությունը պատասխանատվություն չի կրում այդ կենդանիների (թռչունների) մարմնական վնասվածքների, հիվանդության կամ մահվան դեպքում, ինչպես նաև թռիչքի ընթացքում սահմանին դրանց փոխադրումը մերժելու դեպքում:
Դուք պարտավոր եք պահպանել ավիաընկերության բոլոր պահանջները և պարտավոր եք փոխհատուցել «ՇԻՐԱԿ ԱՎԻԱ» ավիաընկերության կրած բոլոր վնասները և լրացուցիչ ծախսերը կենդանիների (թռչունների) կողմից ինքնաթիռին, մյուս ուղևորների ուղեբեռին, առողջությանը կամ նրանց կյանքին վնաս հասցնելու դեպքում:
Շներին` որպես ուղեբեռ փոխադրելու ժամանակ ցեղատեսակի վերաբերյալ որևիցէ սահմանափակումներ չեն գործում: