Հայ

Ձեռքի բեռի անվճար փոխադրման նորման

Ձեռքի բեռ - 7 կգ

Ոչ ավելի, քան 55x40x20 սմ

Լրացուցիչ կարելի է կրել իրեր «Ի՞նչ կարող եք վերցնել Ձեզ հետ օդանավի սրահ» ցուցակից

2-ից 12 տարեկան երեխաներին ևս, ինչպես մեծահասակ ուղևորներին, տրամադրվում է ձեռքի բեռի անվճար փոխադրման նորմա՝ 7 կգ:

Ի՞նչ կարող եք վերցնել Ձեզ հետ օդանավի սրահ

Ձեռքի բեռի սահմանված չափից բացի դուք կարող եք լրացուցիչ կրել հետևյալ իրերը, եթե դրանք ուղևորի հետ են և ներառված չեն ուղեբեռում.

  • կանացի պայուսակ/տղամարդկանց պայուսակ,
  • մինչև 5 կգ քաշով և 75 սմ (Ե  + Լ + Բ) չափսերով ուսապարկ,
  • թղթապանակ,
  • հովանոց,
  • ձեռնափայտ,
  • ծաղկեփունջ,
  • վերնազգեստ.
  • պորտատիվ համակարգիչ, ֆոտոխցիկ, տեսախցիկ,
  • թռիչքի ժամանակ կարդալու տպագիր հրատարակություններ,
  • դեղամիջոցներ, կոնտակտային ոսպնյակներ,
  • թռիչքի ժամանակ երեխայի համար նախատեսված մանկական սնունդ,
  • մանկական օրորոց երեխային տեղափոխելիս,
  • կոստյում պորտպլեդի մեջ,
  • բջջային հեռախոս,
  • առավելագույնը երկու փաուերբանկ,
  • հենակներ, ծալովի քայլակներ,
  • մինչև 100 մլ ծավալով հեղուկներ,
  • պայուսակ՝ «Duty Free» խանութից գնումներով:

Նշված իրերը չեն ներկայացվում կշռման, գրանցման ենթակա չեն և պիտակներով չեն նշվում։

Անվտանգության ապահովման պահանջներից ելնելով, ուղևորի կողմից տեղափոխվող ողջ ուղեբեռը, ներառյալ օդանավի սրահում գտնվող ուղեբեռը, պետք է ներկայացվի թռիչքի գրանցման ժամանակ:

Ինչ չի կարելի վերցնել ինքնաթիռի սրահ (ձեռքի ուղեբեռ)

  • հեղուկներ և գելեր 100 մլ-ից ավելի տարողությամբ տարաներում;
  • ցանկացած տեսակի զենք և դրա նմանակող առարկաներ;
  • փամփուշտներ, դետոնատորներ, պայթուցիկ նյութեր, վառոդ, հրավառություններ, ճայթռուկներ:
  • ծխագեներատորներ և ծխային ռումբեր; ազդանշանային հրթիռներ:
  • ծակող-կտրող առարկաներ՝ խցանահաններ, մկրատներ, ասեղներ, կացիններ, սառցատապարներ, սայրեր, դանակներ:
  • աղեղներ, արբալետներ և նետեր; թրեր, դաշույններ և այլն:
  • հարվածող-ջարդող գործիքներ՝ մահակներ (բիտա), տարբեր տեսակի մահակներ, ձեռնամարտի միջոցներ և այլն;
  • ցնցող (շոկային) սարքեր, ինչպիսիք են էլեկտրաշոկային ատրճանակները և կրակող էլեկտրաշոկերները;
  • մարտարվեստի հանդերձանք;
  • օքսիդացնող նյութեր և օրգանական պերօքսիդներ, սպիտակեցնող նյութեր;
  • սեղմված գազեր, բութան, թթվածին, պրոպան և ակվալանգի բալոններ;
  • թունավոր նյութեր; միջատասպան միջոցներ, հերբիցիդներ, մկնդեղ, ցիանիդներ, ինֆեկցիոն բնույթի նյութեր,
  • թունավորող նյութեր բակտերիաներ, վիրուսներ;
  • աշխատանքային գործիքներ՝ սղոցներ, լինգեր, գայլիկոնիչներ (դրել), շաղափներ և այլն;
  • ապակեպլաստիկից վերանորոգման գործիքների հավաքածուներ;
  • քայքայիչ և կոռոզիոն նյութեր; սնդիկ, թթուներ, ալկալիներ, մարտկոցների հեղուկ տարրեր;
  • դյուրավառ հեղուկներ և պինդ նյութեր, բենզին կրակայրիչների և վառարանների համար, ներկ և բոլոր տեսակի լուցկիներ;
  • ռադիոակտիվ նյութեր և տոքսիկ նյութեր; սնդիկային բարոմետրեր;
  • ներարկիչներ և ենթամաշկային ներարկման ասեղներ (կարելի է միայն բժշկի տեղեկանքով, որն ապացուցում է,
  • որ ուղևորին անհրաժեշտ է ներարկում անել թռիչքի ժամանակ);
  • առարկաներ, որոնք արգելված են որևէ երկրի կամ նահանգի օրենքով, որոշմամբ կամ հրամանով,
  • դեպի ուր կամ որտեղից թռչում է ձեր ինքնաթիռը; այլ առարկաներ, որոնք կարող են օգտագործվել ուղևորների,
    անձնակազմի վրա հարձակվելու կամ թռիչքի ժամանակ վտանգ ստեղծելու համար: