Հայ

Էլեկտրոնային տոմսի վերադարձի կանոնները

 «ՇԻՐԱԿ ԱՎԻԱ» Ավիաընկերության առցանց վաճառքի համակարգի միջոցով կանոնավոր չվերթների համար տրված էլեկտրոնային ավիատոմսերի գումարի վերադարձի վերաբերյալ

«ՇԻՐԱԿ ԱՎԻԱ» Ավիաընկերության առցանց վաճառքի համակարգի միջոցով կանոնավոր չվերթների համար թողարկված էլեկտրոնային տոմսերը վերադարձնելու համար անհրաժեշտ է ներբեռնել հայտի ձևը, լրացնել և ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ booking@shirakavia.am

Ներբեռնել հայտի ձևը

 

Էլեկտրոնային ավիատոմսի վերադարձի կանոնները՝

Անհրաժեշտ է որպեսզի ուղևորը անձամբ լրացնի դիմումը, բացառությամբ մինչև 18 տարեկան այն ուղևորների որոնց փոխարեն դիմումը կարող է լրացնել ծնողներից մեկը, նշելով ուղևորի ծննդյան ամսաթիվը և բարեկամական կապը։

Բացառություն՝ բանկային քարտով վճարման դեպքում քարտատերը կարող է դիմում գրել և անհրաժեշտության դեպքում նշել մի քանի ուղևորների և էլեկկտրոնային ավիատոմսի թողարկման համարներ։

 

Ավիատոմսի վերադարձման կարգը․

Էլեկտրոնային ավիատոմսի վերադարձի դեպքում կարող եք նախապես ստանալ տեղեկատվություն վերադրձվող գումարի չափի վերաբերյալ, գրելով booking@shirakavia.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել ավիատոմսերի վաճառքի գլխավոր գրասենյակ։

Պարտադիր պետք է լրացնել բոլոր անհրաժեշտ տողերը։

Բանկային տվյալները լրացվում են՝ կախված վճարման եղանակից:

  • Իրավաբանական անձանցից կատարվող վճարման դեպքում լրացվում են համապատասխան տվյալները։
  • Բանկային քարտով վճարման դեպքում, եթե չի գործում նախորդ բանկային տվյալները, ապա անհրաժեշտ է նշել նոր ընթացիկ հաշվի տվյալները։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ հայտը լրացնելիս դուք հաստատում եք, որ ծանոթ եք հայտի ուղարկման օրը վերադարձվող գումարին։ Ավիատոմսի վերադարձը կատարվում է հայտը ստանալուց անմիջապես հետո՝ առանց լրացուցիչ հաստատման:

Եթե ​​դուք նշել եք «Լրացուցիչ հաստատում» վանդակը, ապա ավիատոմսի գումարի վերադարձը չի իրականացվի անմիջապես, այլ միայն ձեր հաստատումից հետո:

Ձեր էլեկտրոնային փոստին կստանաք վերադաձվող ավիատոմսի գումարի հաշվարկ, և միայն ձեր հաստատմամբ կիրականցվի ավիատոմսի վերադարձը։

Անհրաժեշտ է Ուղարկել դիմումը և ձեր անձնագրի սկանավորված պատճենը booking@shirakavia.am էլեկտրոնային հասցեին թեմա դաշտում նշելով՝ «Տոմսերի վերադարձ. Մեկնում «_____» ____________ 202__ հաջորդ մեկնման ամսաթիվը։

Սպասեք նամակի ստացման պատասխանին, որը կհաստատի, որ ձեր նամակը մշակման փուլում է:

Եթե ​​նամակի հաստատման  վերաբերյալ չեք ստացել ծանուցում Ձեր էլ.փոստին, ապա անհրաժեշտ է զանգահարել «ՇԻՐԱԿ ԱՎԻԱ» ՍՊԸ Ավիաընկերության գլխամասային գրասենյակ + 374 11 737 757 հեռախոսահամարով: