Հայ

Էլեկտրոնային
տոմս

Էլեկտրոնային տոմսի
գնում և ամրագրում

«ՇԻՐԱԿ ԱՎԻԱ» ավիաընկերությունն ուղևորներին է առաջարկում ավիատոմս գնելու ժամանակակից տեխնոլոգիայի հնարավորություն` էլեկտրոնային տոմս (e-ticket): Այսօր այն տոմս գնելու ամենահայտնի և ամենահարմար տարբերակն է ուղևորների համար: Այն կիրառում են աշխարհի բոլոր առաջատար ավիաընկերությունները:

Ի՞նչ է էլեկտրոնային ավիատոմսը (e-ticket)

Էլեկտրոնային ավիատոմսը (e-ticket) ավիատոմսի տարբերակներից մեկն է, որը կիրառվում է թղթային տարբերակի փոխարեն և թույլ է տալիս դարձնել Ձեր թռիչքի նախապատրաստումը առավել հեշտ և հարմարավետ: Ուղևորության մասին բոլոր տվյալները, ներառյալ տեղեկությունը կրեդիտային քարտով վճարելու մասին, պահպանվում են Ձեր բանկում և ավիաընկերության ավիատոմսերի ամրագրման համակարգում: Ցանկության դեպքում Դուք կարող եք տանից կամ գրասենյակից, առանց դժվարության, պատճենել Ձեր թռիչքի մասին տեղեկություն պարունակող երթուղի-անդորրագիրը։ Համոզվեք էլեկտրոնային տոմսի առավելությունների մեջ` ամրագրելով Ձեր հաջորդ ավիատոմսը մեր կայքում կամ ավիաընկերության ցանկացած վաճառքի գրասենյակում: Էլեկտրոնային ավիատոմսը հնարավոր չէ կորցնել կամ մոռանալ վերցնել Ձեզ հետ: Բացառվում է դրա գողությունը: Դուք խնայում եք ոչ միայն Ձեր ժամանակը, քանի որ կարիք չկա թղթե տարբերակի հետևից գնալ գրասենյակ, այլ նաև խնայում եք Ձեր գումարը, քանի որ կայքի միջոցով ավիատոմս գնելիս նրա արժեքը ցածր է:

Չվերթին գրանցվելու համար բավական է միայն ներկայացնել անձնագիրը: Խորհուրդ ենք տալիս Ձեզ մոտ պահել չվերթի երթուղի-անդորրագիրը թոիչքի ողջ ընթացքում. այն կարող է պետք գալ օդանավակայան մուտք գործելիս՝ անվտանգության ծառայությանը ներկայացնելու համար, իսկ արտերկիր մեկնելու դեպքում՝ անձնագրային հսկողությունն անցնելիս` սահմանապահ ծառայությանը ներկայացնելու համար:

Էլ. ավիատոմսը, ինչպես և իր թղթային տարբերակը, հանդիսանում է պաշտոնկան փաստաթուղթ, որը հավաստում է ուղևորի և ավիաընկերության միջև պայմանագրի կնքումը: Երթուղի-անդորրագիրը չվերթի գնման պաշտոնական հաստատումն է, որը թռիչքի դիմաց վճարումից անմիջապես հետո ուղարկվում է Ձեր կողմից նշված էլ. հասցեին:

Մեր կայքում վճարումը կատարվում է հետևյալ տեսակի քարտերով՝

 

Կայքի միջոցով ավիատոմս գնելու առավելությունները

Առանց վաճառքի գրասենյակ այցելելու, օրը 24 ժամ և շաբաթը 7 օր Դուք կարող եք www.shirakavia.am կայքում առցանց ամրագրել փոխադրումը և կրեդիտային քարտի միջոցով վճարել դրա դիմաց, որի շնորհիվ Դուք՝

  1. խնայում եք Ձեր ժամանակը,
  2. ինքնուրույն եք ընտրում փոխադրման օպտիմալ արժեքը,
  3. ավիատոմսը գնում եք լավագույն արժեքով (կայքում, որպես կանոն, չվերթների սակագները ավելի ցածր են, քան ավիատոմսարկղից գնելու դեպքում),
  4. չեք վճարում սպասարկման դիմաց, որը, մեծամասամբ, գանձվում է վաճառքի գրասենյակներում,
  5. ամրագրման ժամանակ նշած էլեկտոնային փոստի հասցեով ստանում եք երթուղի-անորրագիրը,
  6. հնարավորություն ունեք վճարել ոչ միայն Ձեր, այլև Ձեր հարազատների և ընկերների ավիատոմսի արժեքը,
  7. հնարավոություն ունեք անմիջապես կայքում ինքնուրույնաբար գրանցվել չվերթի համար,
  8. հնարավորություն ունեք ձևակերպել ավիատոմսի վերադարձը՝ առանց տոմսարկղ դիմելու:

 

Կայքում ավիատոմսի ամրագրումը

Առաջարկում ենք Ձեզ «ՇԻՐԱԿ ԱՎԻԱ» ավիաընկերության կանոնավոր չվերթների ավիատոմսերի առցանց ամրագրման և վճարման ծառայություն:

Այստեղ Դուք կարող եք ամրագրել ավիատոմսը և վճարումը կատարել Visa կամ MasterCard տեսակի բանկային քարտերով Ձեզ համար ցանկացած ժամանակ:

Կայքում ավիատոմս ամրագրելու/վճարելու համար կատարեք հետևյալ գործողությունները.

  • Ընտրեք չվերթը, վճարման տեսակը և փոխադրման արժեքը;
  • Մուտքագրեք ուղևոր(ներ)ի մասին տվյալները;
  • Մուտքագրեք կոնտակտային տվյալները;
  • Մուտքագրեք բանկային քարտի տվյալները և վճարեք պատվերի համար:

Ամրագման ժամանակ ուշադրություն դարձրեք հետևյալ սամանափակումներին.

  • Եթե մինչև Ձեզ հետաքրքրող չվեթի թռիչքը մնացել է 3 ժամից պակաս ժամանակ, փոխադրման ամրագրումը և վճարումը կայքում այլևս չի կատարվում (ավիատոմս կարող եք ձեռք բերել անմիջապես օդանավակայանում/:
  • Ամրագրման գործընթացը ավարտելուց հետո ստուգեք պատվերի ձևակերպման ընթացքում Ձեր կողմից նշված էլ․ փոստը: Այդ հասցեին պետք է ուղարկված լինեն պատվերի մասին տեղեկատվական նամակները, որտեղ նշված է լինելու վճարման կոդը:
  • Ուշադրություն դարձրեք պատվերը վճարելու համար ամրագրման ավտոմատացված համակարգի կողմից սամանված ժամկետներին․ կայքում բանկային քարտի միջոցով վճարման ժամկետը կազմում է 20 րոպե՝ ամրագրման պահից սկսած։ Նշված ժամանակը լրանալուց հետո ամրագրված տեղերը ավտոմատ կերպով չեղարկվում են:

Կայքում ձևակերպված տոմսի փոխփոխումը

1. Էլեկտրոնային տոմսի մեջ չվերթի համարի/թռիչքի ամսաթվի փոփոխումը,

որը ձևակերպվել է «ՇԻՐԱԿ ԱՎԻԱ» ավիաըկերության չվերթի համար և վճարվել է բանկային քարտի միջոցով անմիջապես կայքում, կարելի է իրականացնել կայքում ներդրված նոր ծառայության օգնությամբ:

Կայքում ամսաթիվը/չվերթը փոխելու կարգի հետ կարող եք ծանոթանալ այստեղ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն, որ փոփոխման բարդ նախնական պայմանների դեպքում փոփոխությունները կարող են իրականացվել միայն տոմսարկղ դիմելու պարագայում: Փոփոխման բարդության աստիճանը և կայքում ամսաթիվը/չվերթը փոփոխելու հնարավորությունը որոշում է ամրագրման համակարգը` ավտոմատ կերպով:

2. Էլեկտրոնային տոմսում կատարվելիք այլ փոփոխություններ.

  • Երթուղու փոփոխում;
  • Ուղևորի անձը հաստատող փաստաթղթի փոխարինում;
  • Ուղևորի անձը հաստատող փաստաթղթի համարը կամ ուղևորի անվան մեջ թույլ տրված սխալների ուղղում:

Էլետրոնային ավիատոմսի մեջ երկրորդ կետով թվարկված փոփոխությունները կատարելու համար Դուք պետք է անձամբ դիմեք ընկերության գլխավոր գրասենյակ (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, 0042, «Զվարթնոց» օդանավակայան, Իսահակ Գասպարանի փող. 30) կամ կապ հաստատեք առցանց վաճառքների կարգավարի հետ` +374 11 737 757 հեռախոսահամարով կամ booking@shirakavia.am էլ․ փոստի միջոցով:

Փոխադրման պայմանները անժամանակ փոփոխելու դիմաց փոխադրողին վճարելիք տուրքը, ինչպես նաև առավել բարձր սակագնի համար լրացուցիչ վճարը (եթե այդպիսին նախատեսված է սակագինը կիրառելու պայմաններով), նույնպես գանձվում են կանխիկ կերպով տոմսարկղում կամ կրեդիտ քարտի օգնությամբ՝ կայքի միջոցով:

Սակագնի կիրառման պայմաններին, որի համաձայն ձևակերպվել է Ձեր ավիատոմսը, կարող եք ծանոթանալ ամրագրման ընթացքում թռիչքի արժեքը ընտրելու ժամանակ:

Կայքում ձևակերպված տոմսի վերադարձը

Կայքում էլեկտրոնային ավիատոմսի դիմաց բանկային քարտով վճարված և չօգտործված փոխադրման գումարի վերադարձը

Դրամական միջոցների վերադարձի հաշվարկը իրականացվում է այն սակագնի կիրառման պայմաներին համապատասխան, ըստ որի ձևակերպվել է Ձեր ավիատոմսը: Սակագնի կիրառման պայմաններին կարող եք ծանոթանալ ամրագրման ընթացքում թռիչքի արժեքը ընտրելու ժամանակ:

Ուշադրությո՛ւն․ ավիատոմսի ձևակերպման ժամանակ գանձվող սակագինը չի՛ վերադարձվում:

Անկախ Ձեր կողմից ընտրված էլեկտրոնային տոմսի վերադարձի տարբերակից՝ վերադարձի ենթակա դրամական միջոցները հաշվեգրվում են գործընթացային կենտրոնում վերադարձի իրականցման հաջորդ աշխատանքային օրը: Վերադարձված դրամական միջոցները 3-20 օրվա ընթացքում (ժամկետը կախված է թողարկող (էմիտենտ) բանկից) փոխանցվում են այն բանկային քարտի հաշվին, որի միջոցով կատարվել է վճարումը:

Կայքում վճարված էլեկտրոնային ավիատոմսերի վերադարձի դիմումի ձևակերպման կարգը

Կայքում ամրագրված էլեկտրոնային ավիատոմսերի վերադարձի գործընթացը իրականացնելու նպատակով անհրաժեշտ է`

կայքում ձևակեպել փոխադրումից հրաժարվելու մասին դիմում․ ընդ որում՝ ավիատոմսի վերադարձի գործընթացը կայքում իրականացնելու համար, փոխադրումից հրաժարվելու մասին դիմում ձևակերպելու միջոցով, վերադարձվող գումարից տուրք է գանձվելու երթուղու յուրաքանչյուր հատվածի համար, որի ձևակերպման կարգի հետ կարող եք ծանոթանալ ստորև:

Ավիատոմսի վերադարձի գործընթացը իրականացնելուց հետո վերադարձի ենթակա դրամական միջոցները 5-10 աշխատանքային օրվա ընթացքում պետք է փոխանցվեն Ձեր կողմից նշված վավերապայմաններին: