Ուղեբեռի կորուստ
Եթե նշանակման օդանավակայան ժամանելուն պես Դուք չեք ստանում Ձեր ուղեբեռը, Դուք պետք է անմիջապես դիմեք օդանավակայանի աշխատակիցներին:
Ավիաընկերությունն ապահովում է ուղեբեռի որոնումները 21 օրվա ընթացքում` ուղեբեռը չստանալու մասին դիմումը ներկայացնելու պահից: Ձեր ուղեբեռը գտնվելուն պես այն կուղարկվի նշանակման օդանավակայան և Ձեզ հետ կապ կհաստատեն իրավասու աշխատակիցները:
Հեռ.՝ +374 41 808-115
Եթե գրանցված ուղեբեռը չհայտնաբերվի ուղեբեռը չստանալու մասին դիմումը ներկայացնելու պահից 21 օրվա ընթացքում, ուղևորն իրավասու է պահանջել փոխհատուցում, որը հասցվել է գրանցված ուղեբեռի կորստի պատճառով: Գրավոր պահանջները ուղարկվում են «ՇԻՐԱԿ ԱՎԻԱ» ավիաընկերություն ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի անունով և քննարկվում են օրենսդրությամբ սահմանված ժամկետներում: Դրամական փոխհատուցման և դրա չափերի մասին որոշումը ընդունվում է՝ ելնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, Վարշավայի կոնվենցիայի և «ՇԻՐԱԿ ԱՎԻԱ»-ի փոխադրումների Ընդհանուր կանոնների դրույթներից:
Էկոնոմ դասի տոմսեր կարելի է ձեռք բերել Ձեր քաղաքի ցանկացած գործակալությունում և «ՇԻՐԱԿ ԱՎԻԱ» ավիաընկերության մոտակա գրասենյակում, ինչպես նաև ավիաընկերության կայքում:
Էկոնոմ դասը նախընտրած ուղևորներին ավիաընկերությունը թռիչքի ընթացքում առաջարկում է զովացուցիչ ըմպելիքներ: Ավիաընկերության չվերթների ժամանակ սնունդը առաջարկվում է ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան: