Պատմություն

«Շիրակ Ավիա» ավիաընկերության ստեղծման պատմությունը

«Շիրակ Ավիա» ՍՊԸ-ն Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 2019թ.։

2021 թվականի հունվարին «Շիրակ Ավիա» ՍՊԸ-ն Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ստացել է օդանավ շահագործողի վկայական (AIR OPERATOR CERTIFICATE) համար AM AOC 072, որը փոխել է «Շիրակ Ավիա» ՍՊԸ կարգավիճակը ավիաընկերության և որը թույլ է տալիս շահագործել քաղաքացիական ինքնաթիռներ:

2021 թվականի հոկտեմբերին «Շիրակ Ավիա» ՍՊԸ ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից ստացել է կանոնավոր առևտրային ավիափոխադրումներ  իրականացնելու  հավաստագիր /REGULAR COMMERCIAL AIR SERVICES CERTIFICATE / թիվ 04, որը թույլ է տալիս ավիաընկերությանը կանոնավոր չվերթներ իրականացնել հետևյալ ուղղություններով՝

«Զվարթնոց» օդանավակայանից

  • ԵՐԵՎԱՆ-ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ
  • ԵՐԵՎԱՆ-ԿՐԱՍՆՈԴԱՐ-ԵՐԵՎԱՆ
  • ԵՐԵՎԱՆ-ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎ-ԵՐԵՎԱՆ
  • ԵՐԵՎԱՆ-ՍՈՉԻ-ԵՐԵՎԱՆ
  • ԵՐԵՎԱՆ-ՍԱՄԱՐԱ-ԵՐԵՎԱՆ
  • ԵՐԵՎԱՆ-ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ-ԵՐԵՎԱՆ

«Շիրակ» օդանավակայանից

  • ԳՅՈՒՄՐԻ-ՄՈՍԿՎԱ-ԳՅՈՒՄՐԻ
  • ԳՅՈՒՄՐԻ-ԿՐԱՍՆՈԴԱՐ-ԳՅՈՒՄՐԻ
  • ԳՅՈՒՄՐԻ-ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎ-ԳՅՈՒՄՐԻ
  • ԳՅՈՒՄՐԻ-ՍՈՉԻ-ԳՅՈՒՄՐԻ
  • ԳՅՈՒՄՐԻ-ՍԱՄԱՐԱ-ԳՅՈՒՄՐԻ
  • ԳՅՈՒՄՐԻ-ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ-ԳՅՈՒՄՐԻ

2022 թվականին Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) կողմից «Շիրակ Ավիա» ՍՊԸ-ին հատկացվել են հատուկ ծածկագրեր:

Երկնիշ ծածկագիր (Designator Code) - 5G*

Եռանիշ թվային (ուղևորային) ծածկագիր (Accounting or Prefix Code) – 740

Եռանիշ թվային (ուղեբեռի) ծածկագիր (Baggage Code) – 740

«Շիրակ Ավիա» ընկերության ղեկավարությունը բաղկացած է փորձառու մենեջերներից, ովքեր երկար ժամանակ աշխատել են ավիափոխադրումների ոլորտում և երկար տարիների փորձ ունեն քաղաքացիական ավիացիայի ոլորտում, որն անհրաժեշտ է լիարժեք գործունեության կազմակերպման և ավիաընկերության զարգացման համար։