Հղի կանանց և ծննդկանների փոխադրում

  • Ավիաընկերությունը կարող է իրականացնել հղի կանանց փոխադրում օդային տրանսպորտով միայն այն դեպքում, եթե հղիության ժամկետը, միապտուղ հղիության դեպքում, մինչև 36 շաբաթական է՝ 8 ամիս (ոչ ավելի, քան ծննդաբերությունից 4 շաբաթ առաջ), իսկ բազմապտուղ հղիության դեպքում` 32 շաբաթականից ոչ ավելի՝ կնոջ առողջության բավարար վիճակի պայմանով, ինչը պետք է հաստատվի առողջության վիճակի և հղիության ժամկետի մասին բժշկական հաստատության կողմից տրված տեղեկանքով, որը պետք է ներկայացնել ավիաընկերությանը հղիության 28 շաբաթից հետո (հաշվարկվում է ըստ հղիության սպասված ժամկետների):
  • Հղի կանայք, որոնց հղիության ժամկետը գերազանցում է 36 շաբաթը, իսկ ծննդի սպասված ժամկետը կարող է 4 շաբաթից շուտ լինել, պետք է ներկայացնեն իրենց առողջական վիճակի վերաբերյալ "MEDIF" բժշկական տեղեկանքը, որը պետք է ձևակերպի բուժհաստատությունը փոխադրումից առավելագույնը 30 օր առաջ: Բժշկական տեղեկանքի մեջ պետք է նշված լինեն հղիության ժամկետը և հաստատվի, որ հղիությունը առանց բարդությունների է ընթանում:
  • Ընդ որում՝ "MEDIF" բժշկական տեղեկանքը կարող է անհրաժեշտ լինել նաև հղիության առավել վաղ ժամկետներում, եթե ավիաընկերության ներկայացուցիչի մոտ կասկածներ առաջանան հղիության ժամկետի կամ սպասվող ծննդի ժամկետների վերաբերյալ, կամ եթե հղիությունը բարդություններով է ընթանում:
  • Ավիաընկերությունը կարող է մերժել հղի կնոջ փոխադրումը անգամ "MEDIF" բժշկական տեղեկանքի առկայության պարագայում, եթե սպասվող ծննդը նախատեսվում է մոտակա 7 օրվա ընթացքում:
  • Ծնունդից հետո ծննդկանի և մինչև 7 օրական նորածին երեխաների փոխադրումը արգելվում է:
  • Վաղաժամ ծնված երեխաների փոխադրման համար, երեխաների ծնողները կամ ուղեկցող մեծահասակը պետք է յուրաքանչյուր երեխայի համար ներկայացնի "MEDIF" բժշկական տեղեկանք, որը հաստատում է օդային տրանսպորտով երեխայի փոխադրման հնարավորությունը:
  • Հղի կանանց և ծննդկաններին օդային փոխադրման հնարավորության վերաբերյալ ներկայացված բժշկական տեղեկանքների իսկության համար պատասխանատվություն են կրում այդ տեղեկանքները ներկայացնող անձինք, ինչպես նաև երեխաների ծնողները և ուղեկցող մեծահասակները:
  • Օդանավակայանի սահմաններում օդային կամ ցամաքային փոխադրման ժամանակ երեխաների առողջական վիճակը վատանալու կամ այլ բացասական հետևանքներ առաջանալու դեպքում ամբողջ պատասխանատվությունը կրում են նշված մեծահասակները:
  • Գրանցող անձի /ավիաընկերության ներկայացուցչի/ մոտ 35 շաբաթականից ավել հղիության ժամկետ ունեցող, իսկ բազմապտուղ հղիության դեպքում` 32 շաբաթական ժամկետ ունեցող հղի կնոջ անվտանգ օդային ուղևորության հնարավորության վերաբերյալ որևիցէ կասկածներ առաջանալու դեպքում  կարող է մերժել անձի փոխադրում։