Ուղեբեռի փոխադրում
Ուղեբեռի փոխադրման նորման
Հետևյալ ուղղությունների համար՝
Երևան - Մոսկվա (Վնուկովո) - Երևան
Երևան - Մոսկվա (Շերեմետևո) - Երևան
Երևան - Մոսկվա (Դոմոդեդովո) - Երևան
Երևան - Նիժնի Նովգորոդ - Երևան
Երևան - Սարատով - Երևան
Երևան - Նիժնեկամսկ - Երևան
Երևան - Պերմ - Երևան
Երևան - Աստրախան - Երևան
Երևան - Սոչի - Երևան
Երևան - Օրենբուրգ - Երևան
Երևան - Ուֆա - Երևան
Ձեռքի բեռ - 7 կգ (ոչ ավելի, քան 55x40x20 սմ):
Ուղեբեռ - 25 կգ (203 սմ 3 չափումների գումարում /երկարություն-բարձրություն-լայնություն/):
Նորմաից դուրս 1 կգ արժեքը՝ 4 եվրո:
2-ից 12 տարեկան երեխաներին ևս, ինչպես մեծահասակ ուղևորներին, տրամադրվում է գրանցված ուղեբեռի անվճար փոխադրման նորմա՝ 25 կգ + ձեռքի բեռ - 7 կգ:
Մինչև 2 տարեկան մանկահասակ երեխա՝ Ուղեբեռ - 10 կգ:
Ձեռքի բեռի սահմանված չափից բացի դուք կարող եք լրացուցիչ կրել հետևյալ իրերը, եթե դրանք ուղևորի հետ են և ներառված չեն ուղեբեռում.
- կանացի պայուսակ/տղամարդկանց պայուսակ,
- թղթապանակ,
- հովանոց,
- ձեռնափայտ,
- ծաղկեփունջ,
- վերնազգեստ,
- պորտատիվ համակարգիչ, ֆոտոխցիկ, տեսախցիկ,
- թռիչքի ժամանակ կարդալու տպագիր հրատարակություններ,
- թռիչքի ժամանակ երեխայի համար նախատեսված մանկական սնունդ,
- մանկական օրորոց երեխային տեղափոխելիս,
- կոստյում պորտպլեդի մեջ,
- Բջջային հեռախոս,
- հենակներ, ծալովի քայլակներ,
- պայուսակ՝ Duty Free խանութից գնումներով։
Նշված իրերը չեն ներկայացվում կշռման, գրանցման ենթակա չեն և պիտակներով չեն նշվում։
Անվտանգության ապահովման պահանջներից ելնելով, ուղևորի կողմից տեղափոխվող ողջ ուղեբեռը, ներառյալ օդանավի սրահում գտնվող ուղեբեռը, պետք է ներկայացվի թռիչքի գրանցման ժամանակ: