Էլեկտրոնային տոմսի վերադարձի կանոնները
«ՇԻՐԱԿ ԱՎԻԱ» Ավիաընկերության վաճառքի համակարգի միջոցով կանոնավոր չվերթների համար տրված էլեկտրոնային ավիատոմսերի գումարի վերադարձի վերաբերյալ:
«ՇԻՐԱԿ ԱՎԻԱ» ավիաընկերությունը բժշկական ցուցումներով (հիվանդության պատճառով) վերադարձ չի իրականացնում։
«ՇԻՐԱԿ ԱՎԻԱ» Ավիաընկերության առցանց վաճառքի համակարգի միջոցով կանոնավոր չվերթների համար թողարկված էլեկտրոնային տոմսերը վերադարձնելու համար անհրաժեշտ է ներբեռնել հայտի ձևը, լրացնել և ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ booking@shirakavia.am
Էլեկտրոնային ավիատոմսի վերադարձի կանոնները՝
Անհրաժեշտ է որպեսզի ուղևորը անձամբ լրացնի դիմումը, բացառությամբ մինչև 18 տարեկան այն ուղևորների որոնց փոխարեն դիմումը կարող է լրացնել ծնողներից մեկը, նշելով ուղևորի ծննդյան ամսաթիվը և բարեկամական կապը։
Բացառություն՝ բանկային քարտով վճարման դեպքում քարտատերը կարող է դիմում գրել և անհրաժեշտության դեպքում նշել մի քանի ուղևորների և էլեկկտրոնային ավիատոմսի թողարկման համարներ։
Ավիատոմսի վերադարձման կարգը․
Էլեկտրոնային ավիատոմսի վերադարձի դեպքում կարող եք նախապես ստանալ տեղեկատվություն վերադրձվող գումարի չափի վերաբերյալ, գրելով booking@shirakavia.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել ավիատոմսերի վաճառքի գլխավոր գրասենյակ։
Պարտադիր պետք է լրացնել բոլոր անհրաժեշտ տողերը։
Բանկային տվյալները լրացվում են՝ կախված վճարման եղանակից:
- Իրավաբանական անձանցից կատարվող վճարման դեպքում լրացվում են համապատասխան տվյալները։
- Բանկային քարտով վճարման դեպքում, եթե չի գործում նախորդ բանկային տվյալները, ապա անհրաժեշտ է նշել նոր ընթացիկ հաշվի տվյալները։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ հայտը լրացնելիս դուք հաստատում եք, որ ծանոթ եք հայտի ուղարկման օրը վերադարձվող գումարին։ Ավիատոմսի վերադարձը կատարվում է հայտը ստանալուց անմիջապես հետո՝ առանց լրացուցիչ հաստատման:
Անհրաժեշտ է Ուղարկել դիմումը և ձեր անձնագրի սկանավորված պատճենը booking@shirakavia.am էլեկտրոնային հասցեին թեմա դաշտում նշելով՝ «Տոմսերի վերադարձ. Մեկնում «_____» ____________ 202__ հաջորդ մեկնման ամսաթիվը։
Սպասեք նամակի ստացման պատասխանին, որը կհաստատի, որ ձեր նամակը մշակման փուլում է:
Եթե նամակի հաստատման վերաբերյալ չեք ստացել ծանուցում Ձեր էլ.փոստին, ապա անհրաժեշտ է զանգահարել «ՇԻՐԱԿ ԱՎԻԱ» ՍՊԸ Ավիաընկերության գլխամասային գրասենյակ + 374 11 737 757 հեռախոսահամարով: